Կիևը զե՞նք կառաքի Կովկաս․ Զելենսկու ուշագրավ հայտարարությունը
Mon, 20 Apr 2026 11:30:01 +0400

Կիևը համաձայնել է ուկրաինական զենք արտահանել Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք արդեն համաձայնության ենք եկել 10-ամյա պայմանագրերի շուրջ երեք հիմնական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հետ: Մենք արդեն ունենք 11 երկրներից ստացված հարցումներ՝ Մերձավոր Արևելքից և Պարսից ծոցից, և մենք նաև աստիճանաբար դիտարկում ենք Կովկասը», – ասել է Զելենսկին:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիրը կներառի «առնվազն 10 տարբեր համաձայնագրեր ուկրաինական տարբեր զենքի արտահանման վերաբերյալ»: Պետության ղեկավարը նաև նշել է, որ «նախատեսվում է համատեղ արտադրություն՝ մեր արտադրական գծերի կառուցում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում: Նոր տեխնոլոգիաներ, որոնք մենք համատեղ մշակում ենք այս կամ այն երկրի հետ, որտեղ նրանք ներդրումներ են կատարում»: Եվ կա համաձայնագիր համապատասխան գումարի և տարիների որոշակի քանակի տարեկան ֆինանսավորման վերաբերյալ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր