Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Բուժաշխատողը կրակ է բացել գործընկերների վրա

Բուժաշխատողը կրակ է բացել գործընկերների վրա

Wed, 17 Jun 2026 19:30:38 +0400


Միացյալ Նահանգների Դելավեր նահանգի Վիլմինգթոնի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է մեկ մարդ, եւս մեկը ստացել է հրազենային վնասվածք։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Համաձայն տեղեկությունների, բուժհաստատությունում հրաձգության հեղինակը հիվանդանոցի աշխատակիցներից է եղել։ Նրա կրակել է իր երկու գործընկերների վրա։ Ոստիկանությունում ընդգծել են, որ դեպքը կանխամտածված բնույթ է կրել եւ համարվում է եզակի միջադեպ։

Ոստիկանապետ Վիլֆրեդո Կամպոսը հայտնել է, որ տուրածներից մեկը մահացել է։ Երկրորդ տուժածի մասին տեղեկությունները չեն բարձրաձայնվում։ Ոստիկանությունը քսաներեքամյա կասկածյալին ձերբակալել են Վիլմինգթոնից 65 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ Ֆիլադելֆիայում։ Միջադեպի պատճառը կարող էր լինել աշխատավայրում եղած հնարավոր կոնֆլիկտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով