Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ

«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ

Thu, 18 Jun 2026 08:15:17 +0400


Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։

Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։

Ի դեպ, Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են ծիրանի քաղը։ Երեկ մեզ ասացին, որ Սուրենավան եւ Արմաշ գյուղերում, որտեղ առաջինն է հասնում հայկական ծիրանը, գյուղացիները փաստի առաջ են կանգնել՝ ամեն տարվա պես արտահանում չկա, մեկ-երկու ֆուռ է միայն գյուղ մտել, եւ բերքը գյուղացուց գնում են աննախադեպ ցածր գնով՝ 400-500 դրամով։ Նախկինում նման բան երբեւէ չի եղել, առաջին բերքը մթերվել է առնվազն կրկնակի թանկ գնով։ Տեղական շուկայում էլ հնարավոր չէ ամբողջ բերքն իրացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տղային տվեցին աղջկան

Տղային տվեցին աղջկան Thu, 06 Aug 2026 20:45:03 +0400 Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական …