Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին

Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին

Thu, 18 Jun 2026 11:30:13 +0400


Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մեր երկրների միջև հարաբերությունները արագ են զարգանում, և մենք շատ ուրախ ենք դրա համար», – նշել է Պուտինը հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները դադարել են լինել «զուտ ձևական» և «անընդհատ համալրվում են նոր իմաստով»։

Ֆիդանը, իր հերթին, Պուտինին փոխանցել է Էրդողանի «ամենաջերմ ողջույնները»։

Նա նշել է, որ թե՛ տարածաշրջանը, թե՛ աշխարհը ներկայումս ունեն «շատ խիտ օրակարգ», և Ռուսաստանի փորձը մեծ նշանակություն ունի։

Ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ժամանակ Ֆիդանը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թուրք նախարարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում կամ հարթակ տրամադրել բանակցությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել Fri, 10 Jul 2026 00:00:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով