Չհայը ջանք չի խնայել կեղծելու ընտրությունները․ Շուշան Պետրոսյան

Չհայը ջանք չի խնայել կեղծելու ընտրությունները․ Շուշան Պետրոսյան

Thu, 18 Jun 2026 16:15:01 +0400


Մենք զրուցեցինք շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց գնահատականի մասին։

Երգչուհի Ալլա Լևոնյանը իր խոսքում նշեց, որ իր գնահատականը հիմա ինչ-որ բա՞ն է փոխելու։ «Ես հիմա չեմ էլ ուզում որևէ բան խոսել ամեն ինչ ասված է իմ վերաբերմունքով էլ։ Պարզ չէ՞, որ վատ»։ Իսկ հարցին ընդդիմության մանդատները վերցնել, վերցնելու վերաբերյալ, պատասխանեց․ «Ես չեմ հասկանում դա մի տեսակ քաղաքական է, բայց ինչ էլ որոշի ընդդիմությունը ես համարում եմ, որ ճիշտ է»։

Երգչուհի Ռուզան Ավետիքյանը ընտրությունների վերաբերյալ չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Ես էլ ձեզ եմ հարցնում՝ արդա՞ր է անցել»։

-Ձեր կարծիքն էր մեզ հետաքրքրում՝ որպես ժամանակին ակտիվ քաղաքական գործիչ։

– Ես միշտ ակտիվ հայրենակիցն եմ ձեր երկրի, որը Հայաստանն է։ Քաղաքական ակտիվ գործիչ հասկացողություն չկա, կա սրտացավ հայ։ Սա հայի և չհայի կռիվ է։ Բնականաբար, չհայը ջանք չի խնայել կեղծելու ընտրությունները։

Իսկ ընդդիմության՝ մանդատներ վերցնել, չվերցնելու մասով երգչուհին նշեց, որ չպետք է վերցնեն։

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը կարծում է, որ բավականին նորմալ են անցել ընտրությունները և ինքը կեղծիքին չի հավատում։ Այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ այս պահին ներկայացման փորձի է։

Մենք կապ հաստատեցինք ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Գայանե Ասլամազյանի հետ, ով իր էջում ակտիվ կերպով անդրադառնում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ «Առանձնապես ասելիք չունեմ, ոչ էլ մասնագիտական գիտելիք այս առումով՝ իմանամ, որն է ճիշտը, իսկ դե Նիկոլի՝ ամեն գնով գալ աթոռին պլանի իրականացումն էլ տեսնում ենք»,- ասաց դերասանուհին։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

13 րոպե ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

20 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել Thu, 05 Nov 2026 08:45:51…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Thu, 05 Nov 2026 08:15:07 +0400 Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար Thu, 05 Nov 2026 08:10:30 +0400 ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին Thu, 05 Nov 2026 08:05:14 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago