ՀԱՊԿ-Հայաստան ճգնաժամը խորանում է․ հարցը դրվել է լուրջ քննարկման

ՀԱՊԿ-Հայաստան ճգնաժամը խորանում է․ հարցը դրվել է լուրջ քննարկման

Thu, 18 Jun 2026 16:00:46 +0400


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջե Հայաստանի կողմից վճարումներ չկատարելու հարցը քննարկվում է։

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այո, այս հարցը քննարկվում է։ Վերջերս Կազանում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը։ Կարծում եմ՝ Հայաստանը երեք տարի է, ինչ չի վճարում իր անդամավճարները», – լրագրողներին ասել է Մասադիկովը Մինսկում անցկացվող «Ազգային անվտանգություն։ Բելառուս 2026» ցուցահանդեսի շրջանակներում։

Նրա խոսքով՝ դե ֆակտո Հայաստանը գործնականում որևէ մասնակցություն չունի կազմակերպության աշխատանքներում, չնայած դե յուրե այն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ է։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ որոշումը մնում է հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վրա։

Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հնարավորությունը, որը կարգավորում է այն անդամ պետությունների դեմ գործողությունները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։

ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի վճարում կազմակերպության բյուջեին իր պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կասեցնել կազմակերպության ներսում քվոտային պաշտոններ առաջադրելու՝ իր քաղաքացիների իրավունքը և զրկել նրանց կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։

Ավելին, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության, խորհրդի որոշումների և այդ որոշումների համաձայն ընդունված այլ կազմակերպչական մարմինների որոշումների դրույթները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմիններում կամ հեռացնել։

Հիշեցնենք, որ Հայաստանը կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի հունվարի 1-ին։ Այս տարվա ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պլանավորում մեծացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

3 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

5 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

5 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

5 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

5 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

6 ժամ ago