Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Սահմանամերձ գյուղերում ՔՊ-ն հստակ հաշվարկ է ունեցել

Սահմանամերձ գյուղերում ՔՊ-ն հստակ հաշվարկ է ունեցել

Thu, 18 Jun 2026 19:45:20 +0400


Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ Կիրանցում, Ոսկեպարում Ոսկեվանում, Բաղանիսում, Բարեկամավանում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում ՔՊ կուսակցությունը ստացած քվեների մեծ առավելությունը պայմանավորված է նրանով, որ այդ գյուղերում քվեարկել են մեծ թվով ժամկետային զինծառայողներ, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներ, ինչպես նաեւ այդ օրը նշված գյուղերի ընտրատեղամասերում ծառայություն իրականացրած ոստիկաններ։

Ոսկեպարում քվեարկած զինծառայողների թիվը եղել է շուրջ 70, փոքրիկ Բարեկամավան գյուղում՝ ավելի քան 60։ Իշխանությանը սահմանամերձ գյուղերում քվեարկության նման արդյունք հարկավոր էր նաև այն առումով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե սահմանամերձ գոտու բնակչությունը սատարում է ՔՊ-ին եւ իր խաղաղության օրակարգին: Գոհ է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից եւ դրա արդյունքում տարածքների հանձնումից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սահմանամերձ Բերդի գյուղերում թուզը չի վաճառվում՝ թզի ծառերը կտրում են

«Հրապարակ». Սահմանամերձ Բերդի գյուղերում թուզը չի վաճառվում՝ թզի ծառերը կտրում են Fri, 25 Sep 2026 …