Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Սկանդալային մանրամասներ` Օրգովի դեպքից

Սկանդալային մանրամասներ` Օրգովի դեպքից

Thu, 18 Jun 2026 21:15:32 +0400


Մոտ մեկ շաբաթ առաջ աղմկահարույց տեղեկություն տարածվեց, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում։ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։

Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ էր հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլոր երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։

«Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական վարույթից։ Ըստ մեր աղբյուրի` գործով մեղադրյալ է ճանաչվել ընտանիքի հարևանը, իրավապահները հենց նրան են մեղադրում անչափահասին թմրանյութ տալու համար։ Հարևանի դեմ երեխան հակասական ցուցմունքներ է տվել, նախ հայտնել է, որ նա է իրեն տվել թմրանյութ, ապա հերքել է իր խոսքերը։ Հարևանը, որը հայտնվել է այս քրեական սկանդալում, հերքել է իր առնչությունը, սակայն պարզվում է` նա իրավապահների թիրախում է հայտնվել ոչ միայն այս երեխայի մեկ ցուցմունքի հիման վրա, այլ նաեւ տարիներ առաջ է եղել տեսադաշտում` «նարկոտիկի» գործ անելու համար։

Վարկածներից մեկն էլ այն է, որ երեխան ինքն է ճարել թմրանյութ եւ օգտագործել։ Քննչական կոմիտեից մեր հարցին, թե ով է որպես մեղադրյալ ներգրավված, պատասխանեցին, որ մեկ անձի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը դատարանը մերժել է եւ կիրառել է բացակայելու արգելք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը

«Հրապարակ». Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը Tue, 11 Aug 2026 09:15:19 +0400 …