Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

Fri, 19 Jun 2026 08:00:58 +0400


Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիեւին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիեւին այլ` դրան համարժեք քայլերի գնալ, դիցուք` արմատախիլ անել ռեւանշի գաղափարը երկրից։

Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը հեշտ գործընթաց չի լինելու։

Օրինակ, կարող է փորձել երկարատեւ կալանքներ սահմանել, ասենք՝ արցախյան պատերազմների հերոսների, Արցախի հարցը քաղաքական կապիտալի վերածած գործիչների նկատմամբ: Եվ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, մյուս արցախցիների եւ հերոսների նկատմամբ հետապնդումներն էլ այդ համատեքստում է պետք դիտարկել։ Առայժմ բանակցությունները վերջնարդյունք չեն գրանցել, սակայն տեղեկություններ կան, որ Հաջիեւի այցի ընթացքում էլ է դա քննարկվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ Fri, 06 Nov 2026 12:22:00 +0400 Երեկ` նոյեմբերի …