Կիրակի , 23 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում

«Հրապարակ»․ Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում

Fri, 19 Jun 2026 08:20:44 +0400


ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին 2025 թ. դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Կոստանյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ, որպեսզի բերեն Հայաստան եւ դատեն:

Ըստ մեղադրանքի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդկերպ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելուն»: Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, դատավարությունն ավարտվել է, սակայն Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել ՌԴ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ «տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն»։ Այսինքն՝ որեւէ պատասխան Ռուսաստանից չկա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռեալի», «Միլանի» նախկին խաղացողը՝ հայկական «Նոայի» գլխավոր մարզիչ

«Ռեալի», «Միլանի» նախկին խաղացողը՝ հայկական «Նոայի» գլխավոր մարզիչ Fri, 21 Aug 2026 11:30:01 +0400 Ուրուգվայցի …