Կիրակի , 21 Հունիսի 2026

Պատմական օր է սպասվում․ Խամենեին ուշագրավ հայտարարություն է արել ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին

Պատմական օր է սպասվում․ Խամենեին ուշագրավ հայտարարություն է արել ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին

Fri, 19 Jun 2026 09:30:19 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է, որ թույլատրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի կնքումը։ Այս մասին ասված է նրա ուղերձում։

«Չնայած ես այլ կարծիք ունեի, Իրանի հարգարժան նախագահը՝ որպես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ, ինչպես և մյուս անձինք, պատասխանատվություն ստանձնեցին և ինձ խոստացան պաշտպանել Իրանի ու դիմադրության ճակատի իրավունքները, ուստի ես տվել եմ թույլտվությունը»,-ասված է Խամենեիի ուղերձում։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը նաև ժամկետներ է սահմանում ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը վերացնելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։

Բացի այդ, Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։

Հավելենք, որ հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին

Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին Sun, 21 Jun 2026 13:41:30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով