«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել

«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել

Fri, 19 Jun 2026 09:45:05 +0400


Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Դիլիջանում էր, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ, զբոսնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ 1992-1994 թվականների պատերազմից հետո դա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը չէ Դիլիջան։ Առաջինը 1998-2013 թվականներին Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովն էր։ Մարդանովի մասին Վիքիպեդիայում գրված է, որ նա ծնվել է 1946թ․ հոկտեմբերի 3-ին, Դիլիջանի Գեարչին գյուղում։ 1950-ական թվականներին այդ բնակավայրը վերացել է, բնակչությունը տեղափոխվել է Սալախ գյուղ, որն այժմ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղն է։ 1997 կամ 1998 թվականին Մ․ Մարդանովը միջազգային ինչ-որ գիտաժողովի մասնակցելու համար ժամանել է Երեւան եւ ցանկություն է հայտնել՝ տեսնել իր հայրական տունը: Նրան այդ հնարավորությունը տրվել է:

Աղավնավանքի բնակիչները հիշում են, որ Մարդանովը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ Աղավնավանք է այցելել։ Մարդանովի հետ ռուսախոս լրագրող է եղել, որը նկարահանել է գյուղը, դպրոցը, Մարդանովների տունը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից բռնագաղթած Գրիգոր Գաբրիելյանի ընտանիքը: Նրանք հյուրերի համար լավ սեղան են բացել: Միսիրը գոհունակություն է հայտնել, որ նման հյուրընկալ, բարի մարդիկ են բնակվում իրենց օջախում: Նա բաժակ է բարձրացրել: Իսկ Աղավնավանքի գյուղապետ Գրիգոր Խոջայանին խնդրանքով է դիմել: Մարդանովի հայրը՝ Ջումեյիլ Մարդանովը, որդուն խնդրել է իր տված տոպրակի մեջ իրենց այգուց երկու բուռ հող լցնել, որ հետը բերի։ Վերադարձի ճանապարհին Միսիրը կանգնել է նաեւ դպրոցի մոտ: Աղավնավանքում Մարդանովների հայրական տունը հիմա էլ է տարբերվում մյուսներից: Ջումեյիլ Մարդանովը եղել է Սալահի կոլտնտեսության նախագահը։ Նրանց տունը կոլխոզի նախագահին հարիր երկհարկանի տուն է եղել՝ ադրբեջանական կապույտ նախշազարդերով:

Գրիգոր Գաբրիելյանի մահից հետո նրա կինը՝ Ալվինան, տունը 8 հազար դոլարով վաճառել է Երեւանի մի բնակչի, վերջինս էլ տարիներ առաջ 22 հազար դոլարով վերավաճառել է մեկ այլ երեւանցու, որը Մարդանովների տունը որպես ամառանոց է օգտագործում: Միսիր Մարդանովը նախարարի պաշտոնից զրկվելուց հետո` 2013 թվականից մինչ օրս Ադրբեջանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտի տնօրենն է։ Բայց նրա այցը Դիլիջան շատ տարբեր է Հիքմեթ Հաջիեւի այցից։ Մարդանովը Հայաստանի իշխանությանը խնդրել է, որ թույլ տան՝ լինի այն տանը, որտեղ ինքը մեծացել է, իսկ Հաջիեւն այսօր գալիս է որպես զավթիչ, որոշող, իր «ենթակա» հայերի ուղեկցությամբ ամբարտավան կերպով քայլում է Բաքվի բանտում տանջվող Ռուբեն Վարդանյանի սիրելի Դիլիջանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բարելավել քնի որակը․ պարզ խորհուրդներ

Ինչպես բարելավել քնի որակը․ պարզ խորհուրդներ Mon, 13 Jul 2026 23:45:56 +0400 Օրվա ցերեկային ժամերին…

1 ժամ ago

Հունիսի 13-ի թոփ դեմքերն ու իրադարձությունները

Հունիսի 13-ի թոփ դեմքերն ու իրադարձությունները Mon, 13 Jul 2026 23:45:13 +0400 Mediamonitoring.am-ը ուսումնասիրել է…

1 ժամ ago

Ինչով է օգտակար ձիթապտղի յուղի օգտագործումը

Ինչով է օգտակար ձիթապտղի յուղի օգտագործումը Mon, 13 Jul 2026 23:30:21 +0400 Ձիթապտղի ոչ ռաֆինացված…

2 ժամ ago

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Mon, 13 Jul 2026 23:15:50 +0400…

2 ժամ ago

Ինչ կապ կա աղիքային միկրոֆլորայի փոփոխության եւ շաքարային դիաբետի միջեւ

Ինչ կապ կա աղիքային միկրոֆլորայի փոփոխության եւ շաքարային դիաբետի միջեւ Mon, 13 Jul 2026 23:00:22…

2 ժամ ago

Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան

Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Mon, 13 Jul 2026 22:45:43 +0400 Հասարակական…

2 ժամ ago