«Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները

«Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները

Fri, 19 Jun 2026 11:15:39 +0400


Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է Իջեւանում գտնվող բնակարանը, որտեղ համասեփականատեր է։ Այլ անշարժ գույք, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց, չի հայտարարագրել։ Վերջին տարվա ընթացքում Փաշինյանի եկամուտները կազմել են 31 մլն 882 հազար 198 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ, 4 մլն 768 հազար 480 դրամ ստացել է եկամտահարկի հետվերադարձից, ՔՊ-ից, որպես ռոյալիթի, ստացել է 500 հազար դրամ եւ 500 հազար դոլար (մոտ 185 մլն դրամ) ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։ Այսպիսով Փաշինյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 222 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 4 մլն 18 հազար 75 դրամ, կանխիկ 700 հազար դրամ եւ 800 դոլար։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարագրում ընտանեկան կարգավիճակը նշվել է «ամուսնացած», թեեւ Աննա Հակոբյանի հետ պաշտոնական գրանցված ամուսնություն չունի։ Այնուամենայնիվ, Աննա Հակոբյանը նույնպես եկամուտների հայտարարագիր է ներկայացրել: Այս ընտանիքում` երբ իրենց պետք է, ամուսիններ են, երբ պետք չէ` իրար հետ կապ չունեն:

Աննա Հակոբյանի` ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք, հայտարարագրված է Երեւանում գտնվող բնակարանի 4/9 բաժնեմասը, որը ժառանգություն է ստացել 2006-ին, 3 ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել 2009-2010թթ․։ Նա 2009-ից բաժնետոմսեր ունի մի ընկերությունում, որի տվյալները չեն նշվում։ Հակոբյանը տարեսկզբին ունեցել է 49 մլն 350 հազար դրամի հիպոթեք, որից տարեվերջին մնացել է 43 մլն 896 հազար 536 դրամը։ Տարեվերջին նա ունեցել է 27 հազար դոլար եւ 10 մլն դրամ բանկային ավանդ, 4 մլն 738 հազար 197 դրամ բանկային հաշվի մնացորդ։ Նա Կատարի պետության «Քաթարա» մշակութային գյուղակ հիմնադրամից 1 մլն 844 հազար 321 դրամի բնամթերային ձեւով ստացված եկամուտ է հայտարարագրել։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 31 մլն 6 հազար 708 դրամ, որից 21 մլն 758 հազար 993 դրամը ստացել է «Իմ քայլը» հիմնադրամից՝ որպես աշխատավարձ, 3 մլն դրամ աշխատավարձ՝ «Դարեսկիզբ» ընկերությունից,․սա «Հայկական ժամանակը» հրատարակող ընկերությունն է, 4 մլն 123 հազար 592 դրամ՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացած գումարը գոյացել է ավանդների տոկոսագումարից։

Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրել է «Նիսան» մակնիշի մեքենա, 2025-ի սեպտեմբերից նա Դիանա Աշոտի Արզումանյանից ձեռք է բերել ընկերության բաժնետոմսեր, տարեվերջին իր հաշվին ունեցել է 194, 270 դրամ գումար, իսկ 196,813 դրամ էլ վարկ է վերցրել։ Նրա եկամուտները կազմել են 1 մլն 352 հազար 224 դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ նշված վարկից։ Նա նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից 763 հազար դրամի բնամթերային ձեւով ստացված եկամուտ է հայտարարագրել։

Շուշան Փաշինյանը հայտարարագիրը ներկայացնելու պահին բանկային հաշվին ունեցել է 58 հազար 946 դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 462 հազար 333 դրամ, որը գոյացել է «Իլոնա անգլերենի կենտրոն» ընկերությունում ստացած աշխատավարձից։ Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2022-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400 Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ…

8 րոպե ago

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Thu, 05 Nov 2026 21:23:18 +0400…

14 րոպե ago

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը Thu, 05 Nov 2026…

20 րոպե ago

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու հանդիպման

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու…

22 րոպե ago

Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային

Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային Thu, 05 Nov 2026 21:00:35 +0400 ԵՄ-ն հերթական ֆինանսական…

37 րոպե ago

Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը

Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը Thu, 05 Nov 2026 20:45:14 +0400 Մեր տեղեկություններով՝ ՀՀ…

52 րոպե ago