Կիրակի , 12 Հուլիսի 2026

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն». ի՞նչ է հայտնի

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն». ի՞նչ է հայտնի

Fri, 19 Jun 2026 14:15:53 +0400


Երևանի ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ առավոտյան իրավապահները այցելել են իր ծնողների բնակարան և իր հորը տեղափոխել Քրեական վարչություն։

Հակոբյանի փոխանցմամբ՝ իր հոր նախկին քաղաքական հայտարարություններն ու տված հարցազրույցները հիմք են դարձել նոր քրեական գործի հարուցման համար։ Նա նշել է, որ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։

Նախկին ավագանու անդամը հավելել է, որ դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների առկայության դեպքում դրանք կհրապարակվեն ավելի ուշ։

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն, հորս տարել են Քրեական վարչություն: Հորս քաղաքական հայտարարություններն ու հարցազրույցները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Thu, 18 Jun 2026 23:45:13 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով