Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Fri, 19 Jun 2026 16:45:09 +0400


Հունիսի 19-ին՝ ժամը 11:56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա Sun, 26 Jul 2026 09:00:23 …