Այդ քայլով գողանում են 60 հազար ընտրողի ձայն

Այդ քայլով գողանում են 60 հազար ընտրողի ձայն

Fri, 19 Jun 2026 17:45:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ԲՀԿ ցուցակում պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն է։

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն արդեն բացահայտ հայտարարում է, որ եթե վերաքվեարկություն անցկացնեին այն ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, ապա ԲՀԿ-ն կարող էր հաղթել, այսինքն՝ պնդում է, որ կար վտանգ, որ այդ պարագայում ԲՀԿ-ն կարող էր անցողիկ շեմը հաղթահարել, դրա համար էլ չեն նշանակել։ Ստացվում է, որ ավելի քան 60 հազար քաղաքացու ձայն գողացան եւ Փաշինյանի կուսակցությունը երեք մանդատ ավել ստացավ։ Ի՞նչ գնահատական կտաք սրան։

– Ամեն բան շատ պարզ էր՝ սկսած այն պահից, երբ Փաշինյանը գիշերը դուրս եկավ եթեր, և առանց ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման, առանց քվեները հաշվելու՝ հայտարարեց, որ ինքը հաղթել է, իսկ առավոտյան միայն, երբ հասկացան, որ չունեն սահմանադրական մեծամասնություն, այդ պահից սկսվեց ԿԸՀ-ի աճպարարությունը։ Այն հիմնավորումները, որ տեխնիկական խնդիրների պատճառով ԲՀԿ-ի ձայները պատշաճ չեն գրանցվել, Վահագն Հովակիմյանի հայտարարություններից հետո հօդս են ցնդում, քանի որ նա իր բերանով հայտարարում է, որ այս բոլոր պրոցեսները, այդ թվում՝ տեխնիկական խնդիրներն իրենք են սարքել, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի Ազգային ժողովում։ Այն պահից, սակայն, երբ ԲՀԿ-ն ներկայացրեց իր ստացած ձայները, ավելին՝ երբ վերահաշվարկից հետո ավելացան մեր ձայները, ԿԸՀ-ն՝ Փաշինյանի հրահանգով ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ համարեց, և օրենքի խախտումով վերաքվեարկություն չնշանակեց։ Այստեղ չի կարող լինել որևէ իրավական գործընթացի մասին խոսք, սա բացարձակ քաղաքական որոշում է, ավելի ճիշտ՝ քաղաքական լկտիություն՝ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու նպատակով։

– Իսկ ինչո՞ւ գնացին այդ քայլին։

– Առաջին հերթին, որպեսզի էական փոփոխություններ կատարելու հնարավորությունը մնա իրենց ձեռքում, այդ թվում՝ պետական տարբեր բարձր պաշտոններում նշանակումներ անելը։ ՔՊ-ն չի կատարում ընտրություն, այլ ուղղակի նշանակումներ են արվում, իրենց համար հարմար մարդկանց նշանակում են տարբեր բարձր պաշտոնների․․․․

– Իսկ Փաշինյանի սպառնալիքների մասին ի՞նչ կասեք։ Նա սպառնում է ընդդիմադիր երեք առաջնորդներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, դատապարտել 10 տարվա ազատազրկման։ Ստանձնել է նաեւ դատավորի և դատախազի դերը․․․․

– Նման ռեպրեսիաների երբեք ականատես չենք եղել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր, մեկ բանի մասին է փաստում՝ Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի օրենք, գոյություն չունի սահմանադրություն, գոյություն չունի իրավունք։ Փաշինյանը ստեղծել է մի հրեշավոր համակարգ, և դատաիրավական համակարգը, ոստիկանությունը բացառապես ծառայում են այդ համակարգին։ Նրանց համար խնդիր չէ հնարել գործեր, և այդ շինծու գործերով մարդկանց կալանքի տակ պահել, ապա՝ Փաշինյանի կամքով դատավճիռներ կայացնել։ Մենք իսկապես մտել ենք ռեպրեսիաների շատ լուրջ փուլ, ես այդ մասին խոսում եմ արդեն յոթ տարի, իսկ եթե չկարողանանք այս ամենը կանխել, վաղը մեր բոլորի հետ նույն բանն է կատարվելու։ Այսօր ընդդիմադիր առաջնորդներն են, վաղը՝ մյուս ընդդիմադիր գործիչներն են լինելու, այնուհետև ցանկացած քաղաքացի, ով կհամարձակվի չհամաձայնել Փաշինյանի որոշումների հետ։

– Այսօր Սահմանադրական դատարան դիմելու վերջին օրն է։ ԲՀԿ-ն դիմել է ՍԴ։

– Դիմել ենք, որովհետև մեր խնդիրը պարզապես Ազգային ժողովում հայտնվելը չէ, խնդիրն այն է, որ այս քայլերով ոչ միայն ժողովրդավարությունն է ոտնահարվում, այլև ոտնահարվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, թե քաղաքացիների փոխարեն որոշում կայացնողը Վահագն Հովակիմյանն է՝ իր կիսատ-պռատ մեկնաբանություններով։ Նրանք այս քայլով գողանում են 60 հազար ընտրողի ձայն։

– Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն ակցիաներին չի մասնակցում։

– Այս պահին չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, սակայն առաջիկա հավաքների ժամանակ առաջնորդներն իրենց հնարավորության սահմաններում, քանի որ ոմանք տնային կալանքի տակ են, կարծում եմ, որ կլինեն իրենց ընտրողների և համակիրների կողքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել Thu, 27 Aug 2026 08:10:00…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Thu, 27 Aug 2026 08:05:37 +0400…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել Thu, 27 Aug 2026 08:00:29 +0400 Նախօրեին Հակակոռուպցիոն…

17 րոպե ago

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

4 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

5 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

6 ժամ ago