Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Իր խառնակչության էությանը համապատասխան հրահրում է քաղաքացիական բախումներ

Իր խառնակչության էությանը համապատասխան հրահրում է քաղաքացիական բախումներ

Fri, 19 Jun 2026 18:40:51 +0400


Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխանություններին՝ պնդելով, որ ընտրությունների ընթացքում օգտագործվել են հանրային միջոցներ՝ ընտրողների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։ Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ միայն ֆինանսական լծակներ են կիրառել, այլև ճնշումների են ենթարկել քաղաքացիներին։

ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավորը հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է նաև մահվան դեպք քրեակատարողական հիմնարկում՝ դա ևս ներառելով ընտրական գործընթացի շուրջ իր քննադատությունների շրջանակում։ Մինասյանի գնահատմամբ՝ գործող իշխանություններն անցկացրել են Հայաստանի պատմության ամենախնդրահարույց ընտրությունները։

Նա նաև արձագանքել է իշխանությունների այն պնդումներին, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքների միջոցով են ստացել ընտրողների աջակցությունը՝ այդ մեղադրանքները որակելով անհիմն։ Պատգամավորի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները նպաստում են հասարակության ներսում լարվածության խորացմանը և կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների։

Մինասյանը համոզմունք է հայտնել, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը գործող իշխանությունների հեռացումն է։ Նա հավելել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ապա հանրությունը հնարավորություն կունենա համախմբվելու և նոր, բնականոն ընտրական գործընթաց կազմակերպելու։

«Նիկոլ Փաշինյանը, իր խառնակչության էությանը համապատասխան, հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չուշանա՛լ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». հայտարարություն

Չուշանա՛լ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». հայտարարություն Fri, 19 Jun 2026 17:00:47 +0400 Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով