«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար
Sat, 20 Jun 2026 08:10:13 +0400

Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանեն ՔՊ վարչությունում, ապա կներկայացնեն ԱԺ խմբակցությանը։
Առաջադրումների փուլն արդեն սկսվել է: Այս պահի դրությամբ 3 թեկնածու է առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի թեկնածությունն էլ էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն նա չի ինքնառաջադրվել, որեւէ մեկն էլ նրան չի առաջադրել: ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու նոր խորհրդարանի կազմը հաշվի առնելով, Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը, քանի որ մեղմ, կոռեկտ, քաղաքականապես ոչ այնքան թրծված տիկինն ակնհայտորեն չի ձգի այդ պաշտոնում։ Վարչությունն ընտրություն կկատարի վերը նշված 3 թեկնածուի միջեւ:
Մեր աղբյուրները պնդում են՝ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Փաշինյանն իրեն է տեսնում այդ պոստում, եւ այդ մասին նաեւ ասում է իր շրջապատում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր