Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն նպատակը

Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն նպատակը

Sat, 20 Jun 2026 14:15:37 +0400


Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայնացրել էր հենց «Հայկական ժամանակը»։ Բայց ոչ ոք չհիշեց, կամ ես չեմ տեսել։

2018-ի օգոստոսին «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի՝ բանտախցում արված լուսանկարը։ Օրենքով լրատվամիջոցն իրավունք ունի չբացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բայց եթե անկեղծ լինենք, 2018-ի իշխանափոխությունից հետո «Հայկական ժամանակը» վաղուց արդեն ոչ թե լրատվամիջոց էր, այլ իշխանության խոսափող։

Աղմուկից հետո թերթը պաշտոնական հայտարարությամբ ընդունեց, որ կատարվածը լրագրողական գայթակղություն էր, և ներողություն խնդրեց ընթերցողներից ու հանրությունից։

Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ Քոչարյանի լուսանկարն էլ նույն «Հայկական ժամանակն» է հանրայնացրել։ Կամ ինչո՞ւ եք պատասխանատու փնտրում, երբ նախադեպն արդեն կա։

Տարբերությունն ընդամենը մեկն է. 2018-ին հանրությունը դեռ պետք էր իշխանական զույգին, դրա համար էլ ներողություն էին խնդրում։ Այսօր այդ նույն հանրության կարծիքը պարզապես հաշվի չեն առնում և առանց երկմտելու հանրայնացնում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը խախտող լուսանկար։

Խնդիրը նույնիսկ կոնկրետ անձինք չեն՝ ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը։ Խնդիրն այն է, որ նույն արարքը մի դեպքում արդարացվում է քաղաքական համակրանքով, մյուս դեպքում՝ դատապարտվում քաղաքական հակակրանքով։ Իսկ իրավունքն ու բարոյականությունը պետք է գործեն անկախ նրանից, թե լուսանկարում ով է պատկերված։ Ի վերջո, Մանվելն էլ, Քոչարյանն էլ Արցախի պատերազմի հետ իրենց անունը կապած մարդիկ են, Արցախի հերոսներ։ Սակայն, ինչպես տեսանք, քաղաքական նպատակահարմարությունը հաճախ ավելի ուժեղ է լինում, քան հարգանքը մարդու անցած ճանապարհի կամ անձնական կյանքի նկատմամբ։ Մյուս կողմից սա բացահայտում է, թե իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր խոսափողի՝ ում դեմ է պայքարում։ Նսեմացնում, փորձում է բարոյապես ստորացնել ազգային հերոսներին։ Հանրությանը փորձում է ներարկել, որ նրանք հերոս չեն, այլ փախչում են Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի ստվերից։ Սա ազգի ոգին կոտրելու ևս մի փորձ է ու դրա մեջ է ողբերգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել

Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել Tue, 03 Nov 2026 22:30:39 +0400 Ֆրանսիայում հոկտեմբերի տասնյոթից…

9 րոպե ago

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Tue, 03…

15 րոպե ago

Խոշոր վթար Օհանավան գյուղի մոտ․ կան զոհեր

Խոշոր վթար Օհանավան գյուղի մոտ․ կան զոհեր Tue, 03 Nov 2026 22:16:20 +0400 Նոյեմբերի 3-ին՝…

24 րոպե ago

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ Tue, 03 Nov 2026 22:15:12 +0400 Թումանյանի…

25 րոպե ago

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով…

32 րոպե ago

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական Tue, 03 Nov 2026 22:00:43 +0400 Առաջին անգամ…

39 րոպե ago