Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ

Tue, 03 Nov 2026 22:15:12 +0400


Թումանյանի Գիքորը մեծ իշխանական է դարձել։ Գլուխդ բարձրացրու գերեզմանից, Մեծն Թումանյա՛ն։ Բայց, ինչպես քո ժամանակների Գիքորը, մեր ժամանակների Գիքորն էլ նույնն է մնացել։ Պարզապես ճակատագրերն են տարբեր։ Քո Գիքորը սովից ու ցրտից մեռավ, իսկ մեր ժամանակների Գիքորը իշխանությունը պահելու տենչանք-տառապանքից է մեռնելու։ Միայն Թումանյանի Գիքորը, եվրոպացի տեսնելով, ատամները կբացեր ու տիրոջը տեսած ծառայի նման վիզը ծռած այդպես կժպտար, թույլ կտար, որ խաբեն իրեն: Միայն Գիքորը փակ տարածության մեջ անճաշակ գլխարկ կդներ ու կտարբերվեր բոլորից: Միայն Թումանյանի Գիքորը պսպղուն բռոշկան դոշին կկպցներ ու կգնար հարուստ եւրոպաներում շրջագայելու: Միայն Թումանյանի Գիքորը կմտներ մեքենաների թանգարան եւ այնքան կհուզվեր, որ կնկարեր կուղարկեր` Ապիին, Զնիին, Գալոյին, որ տեսնեն, թե ինքը ինչ սիրուն-սիրուն տեղերում է հայտնվել: Միայն Թումանյանի Գիքորը, իշխանության հասնելով, կուտեր, կխմեր, կտռզեր` որ սով տեսած ոսկորը կշտանա: Միայն Թումանյանի Գիքորը փողը տեսնելով` կկորցներ իրեն, կսկսեր աջ ու ձախ ծախսեր, գլխից դուրս պարտքեր անել, իր համար օրական 5 հազար դոլար փող դուրս կգրեր պետական գանձարանից` մեր հաշվին։

Էհ, Հովհաննես Թումանյա՛ն, քո Գիքորը չհասցրեց փոխվել։ Իսկ մեր ժամանակների Գիքորն այնքան փոխվեց, որ այլևս չի հիշում՝ ով էր երեկ, ինչ էր ասում, ինչ էր խոստանում և ինչի համար է եկել իշխանության։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

53 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

1 ժամ ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

2 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

2 ժամ ago