Դիլիջանի «արու» քաղաքապետի ագրեսիվ պահվածքն իր հետեւանքն է ունեցել

Դիլիջանի «արու» քաղաքապետի ագրեսիվ պահվածքն իր հետեւանքն է ունեցել

Sat, 20 Jun 2026 15:15:39 +0400


Պաշտոնական փաստաթղթերում և անձնական տվյալների «սեռ» բաժնում «արու» նշած Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարքագծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտումներ է գտել։

Հանձնաժողովը ուսումնասիրել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ի Հովհաննավանքի հարակից տարածքում Սարգսյանի պահվածքը լրագրողների հետ, հանգել, որ պաշտոնյային ոչ հարիր պաահվածք է դրսեւորել՝ խախտելով վարքագծի կանոնները։ Այդ օրը Փաշինյանը, մյուս ՔՊ-ականներն ու պաշտոնյաները մասնակցում էին կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի մատուցած «ֆեյք պատարագին», որի վերաբերյալ լրագրողները հարցեր էին ուղղել տարածքում գտնվող «արու» քաղաքապետին, վերջինս էլ հունից դուրս էր եկել եւ գոռգոռացել, ագրեսիվ պահվածք ցուցաբերել լրագրողների նկատմամբ․ «Հանգստացի, գնա մի հատ ուրիշ․․․», «Որ դու երկար ժամանակ ապրես, չեմ կարա իմ չափ կրթություն ստանաս», «հլը ցածր, էդ տոնով չխոսես, ի» եւ այլ արտահայտություններ էր ասել Դիլիջանի քաղաքապետը։

Սա առաջին անգամը չէ, որ Դավիթ Սարգսյանն հայտնվում է ԿԿՀ-ի ուշադրության կենտրոնում, նախորդ տարի նրան հանձնաժողովը տուգանել էր 300 հազար դրամի չափով՝ վարչական իրավախախտման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայաստանի հաղթանակից ու հաղթանակած բանակից

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայաստանի հաղթանակից ու հաղթանակած բանակից Sat, 30 May 2026 09:45:50 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով