Հորմուզի նեղուցը «վերակենդանանում է»
Sat, 20 Jun 2026 19:00:21 +0400
Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ հուշագրի էլեկտրոնային ֆորմատով ստորագրումից հետո, Հորմուզի նեղուցում օրական կտրվածքով նավերի անցման թողունակությունը հասել է 25 նավի։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Նեղուցը այդպիսով «վերակենդանանում» է։ Համաձայն վիճակագրության, վերջին 5 օրերի ընթացքում իրանական նավահանգիստներից արտահանվել է 18 միլիոն բարել նավթ։ Այս ամենով հանդերձ, ըստ մասնագետների, իրավիճակը դեռ չի հասել նախակոնֆլիկտային վիճակին։