Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է. խոստովանում Ակսյոնովը

Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է. խոստովանում Ակսյոնովը

Sun, 21 Jun 2026 18:30:12 +0400


Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր պաշտոնական ալիքով հայտարարել է, որ «Ղրիմի բենզալցակայաններում վառելիքի վաճառքը դադարեցվել է այսօր՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարումների, ինչպես նաև կտրոններով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վառելիքը կվաճառվի միայն այն պետական ​​​​մարմիններին, որոնք ապահովում են Ղրիմի Հանրապետության գործունեությունը և անվտանգությունը»։

Կարճ ասած, Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է: Այն է, ուկրաինական կողմին հաջողվում է թերակղզին պահել բլոկադայի մեջ: Իսկ դա էլ հուշում է, որ կարող է խնդիրը վառելիքից անցնել այլ ոլորտների:

Ու Ակսյոնովի նման հայտարարության ֆոնին, ռուսական փորձագիտական աղբյուրը շատ պարզ հարցադրում է անում. «Իսկ ինչո՞ւ Ուկրաինայում այդպես չէ»։

Այն է, Կիեւին հաջողվում է միջուկային երկիր հանդիսացող Ռուսաստանի մասը պահել բլոկադայի մեջ: Բայց Ռուսաստանը, որը հնարավորություն ունի գոնե Ուկրաինա մտնող հիմնական ուղիները փակել, պատերազմի սկզբից ի վեր այդ ուղղությամբ ոչինչ չի արել: Ու այս դեպքում հարցը մեխանիկորեն է առաջանում. դա ռուսական բարձրաստիճան զինվորականության թերացո՞ւմն է, թե՞ պատճառները շատ ավելի խորքային են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահապատիժ աշխարհի ամենագեղեցիկ մարդասպանին (լուսանկար)

Մահապատիժ աշխարհի ամենագեղեցիկ մարդասպանին (լուսանկար) Wed, 19 Aug 2026 11:00:07 +0400 Հարավային Կորեայի դատախազները մահապատիժ …