Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են․ Թաթոյան

Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են․ Թաթոյան

Sun, 21 Jun 2026 22:22:22 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:
Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։

Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։
Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:

Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է: Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։

Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։

Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։

Մեր ճանապարհը շարունակվում է։ Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։
Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։

Շնորհակալ եմ։

Գրել է Արման Թաթոյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների

50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Mon, 22 Jun 2026 15:23:48…

23 րոպե ago

Հայաստանյան քաղաքական «կյանքում» ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Հայաստանյան քաղաքական «կյանքում» ամեն ինչ դեռ նոր է սկսվում Mon, 22 Jun 2026 15:15:30 +0400…

31 րոպե ago

Ինչում են մեղադրում Մարտուն Գրիգորյանի որդուն. Նա կալանավորված է

Ինչում են մեղադրում Մարտուն Գրիգորյանի որդուն. Նա կալանավորված է Mon, 22 Jun 2026 15:02:29 +0400…

44 րոպե ago

Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում

Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում Mon, 22 Jun 2026 14:50:04 +0400 Փոքրիկ Ալեքսն սկսել…

56 րոպե ago

Սրբազանի դատին պիտի ավելի շատ մարդ գնա, քան համերգներին. վերջին դատական նիստը՝ հունիսի 25

Սրբազանի դատին պիտի ավելի շատ մարդ գնա, քան համերգներին. վերջին դատական նիստը՝ հունիսի 25 Mon,…

1 ժամ ago

Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Mon, 22 Jun 2026 14:41:16 +0400 Քիչ առաջ ջրասուզակներին և…

1 ժամ ago