Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հատուկ խմբեր են ստեղծվել

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հատուկ խմբեր են ստեղծվել

Tue, 23 Jun 2026 11:00:43 +0400


Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններից հետո 4 մասնագիտացված աշխատանքային խմբեր են ստեղծվել:

Այս մասին, Press TV–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մասնագիտացված աշխատանքային 4 խմբեր են ստողծվել՝ պատժամիջոցների վերացման աշխատանքային խումբ, միջուկային թեմայով աշխատանքային խումբ, վերակառուցման և տնտեսական զարգացման աշխատանքային խումբ և մոնիտորինգի և իրականացման աշխատանքային խումբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը:

Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանկավարժների դեմ ահաբեկման մթնոլորտ է ստեղծվել

Մանկավարժների դեմ ահաբեկման մթնոլորտ է ստեղծվել Sat, 17 Oct 2026 20:15:40 +0400 «Հրապարակի» զրուցակիցը հոգեբան …