Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Ծովային բլոկադան ռմբակոծություններից արդյունավետ է․ Թրամփ

Ծովային բլոկադան ռմբակոծություններից արդյունավետ է․ Թրամփ

Tue, 23 Jun 2026 20:00:21 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պարզվել է, որ Իրանի ծովային բլոկադան, որն իրականացվել էր ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից, ավելի արդյունավետ են եղել, քան ռմբակոծությունները եւ հարկ եղած դեպքում Վաշինգտոնն օպերատիվ կերպով կվերադառնա այդ տակտիկային։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է իր նստավայրում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Եթե կուզեք իմանալ, ապա կարծում եմ, որ բլոկադան ավելի ազդեցիկ է եղել եւ աշխատող, քան ռմբակոծումները»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի հետ կապված ստեղծված իրավիճակը։ «Եւ մենք պատրաստ ենք նույն բանն անել 15 րոպեում»,- նկատել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախագահը դիմել է զրույցին ներկա Պենտագոնի ղեկավար Հեգսեթին ու ասել, թե որքան ժամանակից պատրաստ կլինեն նույն ծովային բլոկադան ապահովելու։ Հեգսեթն էլ պատասխանել է, որ «անմիջապես»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը Թրամփին փոխանցել է պատերազմը կանգնեցնելու՝ Իրանի տեսլականը

Պուտինը Թրամփին փոխանցել է պատերազմը կանգնեցնելու՝ Իրանի տեսլականը Sat, 10 Oct 2026 15:00:25 +0400 Ռուսաստանի …