Հայաստանյան արտադրանքը բարձրորակ է, բայց․․․ի՞նչ է պնդում ռուսական կողմը

Հայաստանյան արտադրանքը բարձրորակ է, բայց․․․ի՞նչ է պնդում ռուսական կողմը

Wed, 24 Jun 2026 15:32:36 +0400


Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը գյուղմթերքների նկատմամբ ինչպես ֆերմերային տնտեսությունների մակարդակով, այնպես էլ արտահանող ընկերությունների շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները։

Ընդ որում, Օնիշչենկոն ընդգծել է, որ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքն ավանդաբար աչքի է ընկնում բարձր որակով, ինչին, նրա խոսքով, նպաստում է նաև միկրոտարրերով հարուստ հրաբխային հողը:
Որպես օրինակ նա բերել է հայկական պղպեղը։

«Ես միշտ ճշտում եմ՝ եթե հայկական է, գնում եմ։ Տարբեր տարածաշրջաններում աճեցված նույն սորտերն արտաքինից նույն տեսքն ունեն, բայց որակով էապես տարբերվում են», – նշել է մասնագետը։
Դրա հետ մեկտեղ, Օնիշչենկոյի խոսքով, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը ավելի վաղ մատնանշել էր Հայաստանում համակարգային պետական վերահսկողության բացակայությունը ինչպես մասնավոր ֆերմերային տնտեսություններում, այնպես էլ մեծածախ ընկերություններում, որոնք բերք են գնում Ռուսաստան հետագա արտահանման համար:

«Սա Դանկվերտի հիմնական փաստարկն էր։ Ես փաստական նյութեր չունեմ, որովհետև դրանք, բնականաբար, չեն հրապարակվում։ Բայց պետք է համաձայնեմ, որ համակարգված վերահսկողության բացակայությունն իսկապես կարող է հարցեր առաջացնել», — ասել է նա։

Օնիշչենկոն հավելել է, որ խնդիրը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության հարթակում, որտեղ գործում է տեխնիկական կարգավորման կոլեգիա:

Նրա կարծիքով՝ պատկան կառույցներն անհրաժեշտ մեխանիզմներ ունեն իրավիճակի կարգավորման համար։
«Սա բարդ մասնագիտական հարց է, որը հնարավոր չէ բացատրել երկու բառով։ Բայց մասնագետները գիտեն, թե ինչ անել: Հայաստանում սանիտարական ծառայությունը միշտ էլ լավ կազմակերպված է եղել։ Ես հիշում եմ բոլոր հիմնական սանիտարական բժիշկներին խորհրդային ժամանակներից: Այժմ այդ գերատեսչությունը, հնարավոր է, այլ կերպ է կոչվում, բայց անհրաժեշտ կարողությունները պահպանվել են», – հայտարարել է Օնիշչենկոն։

Նշենք, որ մայիս ամսից «Ռոսսելխոզնադզորը» փուլային սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ապրանքների մատակարարման վրա։ Նախ ստուգումներ են կատարվել մի շարք ձկնաբուծական ձեռնարկություններում, այնուհետև՝ ծաղիկների, բանջարեղենի, կանաչու և ելակի մատակարարումներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի…

24 րոպե ago

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Sat, 10 Oct 2026…

37 րոպե ago

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են Sat, 10 Oct 2026 10:20:29 +0400 Ռուս քաղաքագետ Ալեքսեյ…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը գոնե պետք է պահպանվի

«Հրապարակ»․ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը գոնե պետք է պահպանվի Sat, 10 Oct 2026 10:15:42 +0400 ՀՀ…

54 րոպե ago

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում Sat, 10 Oct 2026 09:45:16 +0400 Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում մշակութային միջոցառում…

1 ժամ ago

Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Sat, 10 Oct 2026 09:32:39…

2 ժամ ago