Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Նոր վարույթ դատավորի նկատմամբ

Նոր վարույթ դատավորի նկատմամբ

Wed, 24 Jun 2026 17:29:39 +0400


Ընդդիմադիրներին կալանավորելու, աղմկոտ քաղաքական գործերով հայտնի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդությունը ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ֆարխոյանին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախարարությունը Ֆարխոյանի դեմ վարույթ է հարուցել դատական ակտը ուշ կայացնելու համար (խոսքը 1 տարի ուշացնելու մասին է)։ Նշենք, որ նախարարության կողմից դատավորների դեմ ԲԴԽ տարած գործերի մեծ մասը վերաբերում է դատական ակտերն ուշ կայացնելուն կամ ուշ տրամադրելուն։
Նշենք նաեւ, որ Ֆարխոյանն այժմ քննում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործը, նա տեւական ժամանակ բանտային կալանքի պայմաններում էր պահում բարձրաստիճան հոգեւորականին, եւ միայն վերջերս փոխվեց սրբազանի խափանման միջոցը տնային կալանքով՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաները հանել են

Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաները հանել են Mon, 13 Jul 2026 18:00:54 +0400 Եվրամիությունը հանել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով