Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան

Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան

Wed, 24 Jun 2026 18:23:48 +0400


Փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասներ է հայտնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գործից.

«Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին։ Վաղուց արդեն քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին իրավաբանական դատողությունները կորցրել են իրենց իմաստը։ Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը։

Այս արձագանքն էլ գուցե չկատարեինք, թե երեկվանից միացված չլիներ քարոզչամեքենան, որը քաղաքական գործերի անբաժան ուղեկիցն է։

«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակ, երբ համապատասխան հայտարարագիր ներկայացրած մարդուն, ներկայացնելուց մեկ ամիս անց որոշեն մեղադրել այդ հայտարարագիրը չներկայացնելու մեջ։

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակի, երբ պետական մարմնի առջև որոշակի գույքի գտնվելու վայրը բացահայտող մարդուն մեղադրեն այդ գույքը թաքցնելու մեջ։

Այսքանից հետո, կարծում ենք, ավելորդ է պատմել, որ այս աղմուկի համար հիմք դարձած 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի գոյության մասին պետական մարմինները երբեք չէին տեղեկանա, եթե Իշխան Սաղաթելյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով այն չհայտարարագրեր, չէին իմանա նաև գումարի գտնվելու վայրը, եթե այդ մասին գրավոր չիրազեկեր Իշխան Սաղաթելյանը։

Հ.Գ. համապատասխան քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը…

Առայժմ այսքանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լևոն Ազիզյանը՝ ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին

Լևոն Ազիզյանը՝ ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին Wed, 15 Jul 2026 22:45:56 +0400 Ծովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով