Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Ռուսաստանը կրկին հրթիռակոծել է Ուկրաինան․ ինչ է հայտնի

Ռուսաստանը կրկին հրթիռակոծել է Ուկրաինան․ ինչ է հայտնի

Thu, 25 Jun 2026 13:00:19 +0400


Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սումիում, որի հետևանքով վիրավորվել է մեկ երեխա, վնասվել են տներ և մեքենաներ, հայտնել են տեղական իշխանությունները։

Բացի այդ, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող բենզալցակայաններին և մեքենաների շարասյանը, ինչպես նաև Պոլտավայի մարզի արդյունաբերական ձեռնարկություններին։

Ավերածություններ են գրանցվել նաև այլ շրջաններում, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու ծննդավայր Կրիվոյ Ռոգում։

Այսօր առավոտյան էլ ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի և Սումիի բենզալցակայանների վրա՝ վիրավորելով չորս մարդու։ Այս մասին Telegram-ում հայտնել են Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը, Զապորոժիեի շրջանային ոստիկանության վարչության պետ Իվան Ֆեդորովը և Սումիի շրջանային ոստիկանության վարչության պետ Օլեգ Գրիգորովը։

Նշվում է, որ անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և տարբեր տեսակի 90 անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության համաձայն՝ ՀՕՊ ուժերը չեզոքացրել են հակառակորդի 83 անօդաչու թռչող սարք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինան «օր ու արև» չի տվել ռուսներին․ ի՞նչ է կատարվում

Ուկրաինան «օր ու արև» չի տվել ռուսներին․ ի՞նչ է կատարվում Mon, 22 Jun 2026 16:00:12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով