Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Thu, 25 Jun 2026 15:11:37 +0400


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 85 կազմակերպություն՝ գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.
• «Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ
• «ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական և կրթական ՀԿ
• «Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ
• «Հայ-Հայ» կրթական ՀԿ
• Կայուն զարգացման հայկական հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում Mon, 07 Sep 2026 18:51:03 +0400 Հանգստյան …