Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին
Fri, 26 Jun 2026 09:37:27 +0400

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցցանցում շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում, և որի հետ չորս տարվա ընթացքում մենք ձևավորել ենք արդյունավետ աշխատանքի մշակույթ ու անկեղծ ընկերություն։ Մաղթում եմ նրան հետագա հաջողություններ իր նոր դերում»,- գրել է Քըլըչը։
Հիշեցնենք՝ երեկ ՔՊ վարչության նիստում գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, որն այժմ ԱԺ փոխխոսնակն է ու Հայաստանի հատուկ բանագնացը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր