Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Սուրենավանի մանկապարտեզի տնօրենին ստիպում են ազատման դիմում գրել

Սուրենավանի մանկապարտեզի տնօրենին ստիպում են ազատման դիմում գրել

Fri, 26 Jun 2026 12:55:06 +0400


Մեր տեղեկություններով` «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջինս աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսնը դաշնակցական է և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։

Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիր չէ եւ մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչն էլ հասել է տեղական իշխանություններին եւ որոշել են հաշվեհարդար լինել տնօրենի հետ։ Պողիկյանը աշխաանքից ազատման դիմումը դեռեւս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել եւ առաջիկա օրերին «սեփական» դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մերժվել է 7 թեկնածուի գրանցում

Մերժվել է 7 թեկնածուի գրանցում Sun, 25 Oct 2026 10:05:21 +0400 Հոկտեմբերի 25-ին թվով 19 …