Հուլիսի 2-ին կգումարի արտահերթ նստաշրջան
Fri, 26 Jun 2026 17:15:41 +0400

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան։
Օրակարգում ներառվել են հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, ինչպես նաև՝ Կառավարության, ԱԺ-ի կողմից շրջանառության դրված օրենքների նախագծեր, որոնք, ըստ նախագծի հեղինակ վարչապետի աշխատակազմի, «հրատապ են, քանի որ միտված են մարդու առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը, Ազգային ժողովի հաջորդ գումարումից առաջ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը և կազմավորմանը վերաբերող հիմնական կարգավորումներին, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքները ավելի ամրագրելու մոտեցումներին, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և կոռուպցիոն մեխանիզմների նվազեցմանը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր