«Ժողովրդավարության «բաստիոնն» օր օրի փլուզվում է». Իրինա Յոլյան

«Ժողովրդավարության «բաստիոնն» օր օրի փլուզվում է». Իրինա Յոլյան

Fri, 26 Jun 2026 19:32:03 +0400


Տարիներ շարունակ Հայաստանում լուրջ միջոցներ էին ծախսվում ժողովրդավարության, մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության ծրագրերի վրա։ Միջազգային գործընկերները միլիոնավոր դրամներ էին ներդնում՝ համոզելով, որ անձնական կյանքի պաշտպանությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։
Սակայն այսօր նույն իշխանությունը հերթական անգամ գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ։

Կառավարությունը հավանություն է տվել IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծման նախագծին։ Այն ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի, գողացված հեռախոսների հայտնաբերման և շուկան կարգավորելու միջոց։

Այս նախագիծը վերաբերում է ոչ միայն հեռախոսներին։ Այս համակարգով փորձ է արվում իմանալ, թե ով ես, ինչ սարք ես օգտագործում և ինչ SIM կամ eSIM քարտով ես օգտվում կապի ծառայություններից։ Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ որտե՞ղ է այն կարմիր գիծը, որից այն կողմ անձնական կյանքի և տվյալների տիրույթը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջամտությունից։

Իսկ ո՞վ կարող է բացառել, որ վաղը այս տեղեկատվական բազան երբեք չի օգտագործվի քաղաքական նպատակներով։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե տվյալները արտահոսեն, դառնան կիբերհարձակման թիրախ կամ օգտագործվեն իրենց սկզբնական նպատակից դուրս։

Այս հարցերին հասարակությունը հստակ պատասխան չունի, որովհետև, ինչպես միշտ, «ժողովրդավարության բաստիոնում» կարևոր որոշումները կայացվում են քաղաքացիների թիկունքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է

Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Sat, 27 Jun 2026 00:06:03 +0400 ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող…

27 րոպե ago

Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ

Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Fri, 26 Jun 2026 23:45:08 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը…

48 րոպե ago

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը Fri, 26 Jun 2026 23:30:44 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago

Ամեն օր նիստ կունենանք, ծավալուն դիմումներ են ներկայացվել. Մելոյան

Ամեն օր նիստ կունենանք, ծավալուն դիմումներ են ներկայացվել. Մելոյան Fri, 26 Jun 2026 23:24:39 +0400…

1 ժամ ago

ՍԴ-ի կազմի լեգիտիմության խնդիր կա, բայց չեղավ հանգուցալուծում. Վարդևանյան

ՍԴ-ի կազմի լեգիտիմության խնդիր կա, բայց չեղավ հանգուցալուծում. Վարդևանյան Fri, 26 Jun 2026 23:19:46 +0400…

1 ժամ ago

Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա․ Օրբելյան

Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա․…

1 ժամ ago