Արհեստական բանկանությունը եւ դրական, եւ բացասական կողմ ունի

Արհեստական բանկանությունը եւ դրական, եւ բացասական կողմ ունի

Fri, 26 Jun 2026 19:45:55 +0400


Chatgpt, նույն ինքը` արհեստական բանականություն կոչվածը դարձել է մարդկանց առօրյայի մի մասը։ Այն արդեն օգտագործվում է կրթության, առողջապահության, բիզնեսի, լրատվության և բազմաթիվ այլ ոլորտներում՝ փոխելով մարդկանց աշխատանքի, հաղորդակցության և որոշումներ կայացնելու ձևերը։

Ինչպես է այսօր արհեստական բանականությունն ազդում դեռահասների կրթության վրա։ Հոգեբան Աննա Մանուկյանը մեզ հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց․ «Արհեստական բանականությունն ինքնին նորամուծություն է, այն կարելի է դիտարկել ժամանակակից զարգացման արդյունք, ինչպես ժամանակին ստեղծվեց հեռուստատեսությունը, ռադիոն, ինտերնետը»։

Ինչպես ընկալվի ԱԲ-ն, այդպիսի նշանակություն էլ կունենա։ Արհեստական բանականությունը կարող է շատ դրական դեր խաղալ մեր կյանքում` եթե այն կիրառեն, որպես գիտելիքի աղբյուր։ Բայց հոգեբանն ընդգծում է, որ արհեստական բանականությունը կարող է նաեւ սխալվել` տալ սխալ պատասխաններ, եթե մարդն առանց վերլուծելու` ծուլանա եւ դա վերցնի, սա էլ ԱԲ-ի բացասական կողմն է։ Այսինքն, արհեստական բանականություն ունի դրական և բացասական կողմեր։

«Մեր ժամանակներում այնպիսի խնդիրներ էին պատահում, որ չկար միջոց` մենք շատ սթրեսներ ենք ունեցել, ցածր գնահատականներ ենք ստացել, մեր ինքնագնահատական է ընկել, ուսուցիչների հետ ենք խնդիրներ ունեցել, իսկ այսօր, եթե կարելի է արագ լուծել որևէ խնդիր, ուսուցչի օգնությամբ ինքնակատարելագործվել, արհեստական բանականությունը տալիս է այդ հնարավորությունը»։ Բայց կարող է նաև խճճել մարդուն, դա նույնպես կախված է մարդուց` տալ տարբեր հրամաններ, տարբեր ալգորիթմներ։ Մարդն է ստեղծել արհեստական բանականությունը` մարդկային ուղեղի հիման վրա եւ մեր թելադրանքով էլ կարող է ի բարօրություն մեզ աշխատել։

Բայց պատահում է, որ արհեստական բանականության միջոցով կեղծ նկարներ, ինֆորմացիա են տարածում: Հոգեբանը կարծում է, որ մարդիկ սկսել են հիմա շատ լավ տարբերակել արհեստական բանականության և նկարները, և վիդեոները։ «Օրինակ, ես վերջերս նայեցի, թե ինչպես է մի տղա կտուրից կտուր թռնում, ինչպես են վայրի կենդանիները հարձակվում երեխաների վրա, իբր մայրը փրկել չի կարողանում, նման բաներ»։ Երբեմն դեռահասները հավատում են իրենց տեսածին, լսածին եւ այստեղ վտանգներ կան թաքնված, նշում է հոգեբանը։ Մեծահասակները պետք է երեխայի հետ քննարկեն այդ վիդեոները։ Շփում է պետք` կոմունիկացիա: Եթե այդ ընկերական շփումը չի ապահովվում ընտանիքում, ընկերական միջավայրում, երեխաները դա փնտրում են այլ վայրերում։

«Ես, որպես հոգեբան, շատ մեծ տեղ եմ տալիս սոցցանցերին, որովհետև երեխաները երկար ժամանակ են այնտեղ անցկացնում և ես շատ կցանկանամ , որ այն լի լինի հետաքրքիր նյութերով, լավ կերպարներով, լավ մարդկանցով։ Արհեստական բանականությունը գեներացնում է մեր մտքերը, երազանքները, ցանկությունները` ինքը դրա կատարողն է», ասում է հոգեբանը։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

4 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել Thu, 05 Nov 2026 08:45:51…

19 րոպե ago

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

8 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

9 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

9 ժամ ago