Տնից վտարված դերասանը դարձել է թափառաշրջիկ
Sat, 27 Jun 2026 23:30:32 +0400

Վարձակալած տանից վտարված դերասան Միկի Ռուրքին տեսել են փողոցում՝ թափառաշրջիկի նման։ Նա եղել է անատամ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ 73-ամյա դերասանին տեսել են Լոս-Անջելեսի փողոցներից մեկում՝ շան հետ զբոսներիս։ Նա եղել է գունաթափված հնամաշ ջինսե տաբատով, արեւապաշտպան ակնոցով։ Ռուրքը հագած է եղել նաեւ վերնազգեստ, որի վրա լաքա է եղել; Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ռուրքին վտարել էին վարձակալած բնակարանից՝ կուտակած պարտքերի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր