Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Նախագահը հրաժարական կտա

Նախագահը հրաժարական կտա

Sun, 28 Jun 2026 10:30:49 +0400


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են ընթանում, շուտով կհայտարարվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Սա վերջին անգամն է, որ նման թվով մարդկանց առաջ հանդես եմ գալիս որպես նախագահ։ Ես 14 տարի հավատարմորեն ծառայել եմ իմ երկրին բոլոր զբաղեցրած պաշտոններում», – ասել է նա Բելգրադում կառավարական հանրահավաքի ժամանակ։

ՆԳՆ–ի տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 207 հազար մարդ։ Ակցիան տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում՝ համերգներով և Սերբիայի ամենամեծ՝ 500 մետր երկարությամբ և գրեթե մեկ տոննա քաշով դրոշի դուրսբերմամբ:
Վուչիչը Սերբական առաջադիմական կուսակցությանը հանձնարարել է կազմել առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակը՝ հավելելով, որ մասնակցելու է նախընտրական քարոզարշավին:

Սերբիայի նախագահի լիազորությունների ժամկետը պետք է ավարտվի 2027 թվականի գարնանը։ Վուչիչը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մայիսից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել

Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել Wed, 09 Sep 2026 16:00:22 +0400 Սերբիայի …