Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Հայտնի է, թե երբ ու որտեղ է լինելու Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստը

Հայտնի է, թե երբ ու որտեղ է լինելու Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստը

Sun, 28 Jun 2026 14:30:34 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Գազայի հարցով զբաղվող «Խաղաղության խորհրդի» նիստը կայանալու է Կիպրոսում՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին։

Այս մասին հայտնում են կիպրական կառավարությունից։ Խորհուրդը ստեղծվել է, ըստ ՄԱԿ ԱԽ 2803 բանաձեւի՝ Գազայի սեկտորի վերականգնման հարցերով։ Խորհրդի աշխատանքներին մասնակցելու է Գազայի կառավարման Ազգային կոմիտեն եւ «Խաղաղության խորհրդի» բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի գրասենյակը։

Հետաքրքիր է այն, որ Կիպորսը միայն այն վայրն է, որտեղ ընթանալու է միջոցառումը, սակայն կազմակերպման հարցերով կիպրական կառավարությունը չի զբաղվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Sun, 08 Nov 2026 …