Կիրակի , 28 Հունիսի 2026

Շատ պարզ սխեմա է աշխատում․ եկել է Վ․ Հովակիմյանի, Ա․ Դիլանյանի և ՍԴ դատավորների` լավության դիմաց «վճարելու» պահը

Շատ պարզ սխեմա է աշխատում․ եկել է Վ․ Հովակիմյանի, Ա․ Դիլանյանի և ՍԴ դատավորների` լավության դիմաց «վճարելու» պահը

Sun, 28 Jun 2026 15:23:10 +0400


Շատ պարզ սխեմա է աշխատում: Քանի որ պետական բարձր պաշտոններին նշանակելը` և նշանակողը, և նշանակվողները համարում են «լավություն», ուրեմն նշանակողն ակնկալում է, որ ինչ որ պահի նշանակվողն իր լավության տակից պետք է դուրս գա, նշանակվողն էլ գիտի, որ այդ լավության տակից դուրս գալու պահը վաղ թե ուշ գալու է:

Հիմա եկել է Վահագն Հովակիմյանի, Արման Դիլանյանի և ՍԴ դատավորների` լավության դիմաց «վճարելու» պահը: Եթե այս մարդիկ մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքներ ունենային, իրենց առաքելության իմաստը գիտակցեին, պաշտոնն ընդամենը փող աշխատելու միջոց չլիներ նրանց համար, չէին փորձի ամեն գնով ծառայել ու հաճոյանալ իրենց նշանակողին, ծառայել ու հաճոյանալ` դեմ գնալով օրենքին, հանրային կամքին, պետության շահերին:

Եթե նրանց նշանակողը չհամարեր, որ այդ պաշտոնները հոր տնից է բերել, այդ նշանակումներն անելիս չառաջնորդվեր «ով ավելի լավ ստրուկ կլինի, նա ավելի բարձր պաշտոնի կարժանանա» սկզբունքով և պետությունն իր անձի հետ չնույնացներ, շանս կար, որ նույնիսկ թերի գիտելիքներով ու ցածր արժեհամակարգով մարդիկ կարող էին վճռական պահին պետության շահը պսշտպանել ու որպես պաշտոնյա կայանալ:

Իսկ այժմ ստիպված ենք արձանագրել, որ Վահագն Հովակիմյանն ինչպես 10-15 տարում հոդված գրել չսովորեց և թույլ էր տալիս, որ խմբագիր Փաշինյանն իրեն ամենօրյա ռեժիմով նվաստացնի` միայն թե աշխատավարձ տա, նույն փոխհարաբերությունները շարունակվում են նաև հիմա` ՀՀ վարչապետի ու ԿԸՀ նախագահի պաշտոններում:
Ինչպես Արման Դիլանյանը պատահականության սկզբունքով հայտնվեց ՍԴ նախկին նախագահից խլված աթոռին, այնպես էլ ուրիշի աթոռը զբաղեցնող ժամանակավորի հոգեբանությամբ պահում է այսօր այդ աթոռը` կատարելով իրեն նշանակողի ապօրինի ցանկությունները և չգիտակցելով, թե ինչ է նշանակում Բարձր դատարանի ղեկավար լինելը:

Այս բոլոր մարդիկ (մյուսները` նույնպես) ամեն օր սպասում են վոթսապով ՍՄՍ ստանալու իրենց հերթին, որովհետև ՍՄՍ ուղարկողի տրամադրությունն ու քայլերը հնարավոր չէ կանխատեսել: Որովհետև նրանցից ոչ թե օրենքին, պետությանն ու ազգին ծառայություն է պահանջվում, այլ իրենց նշանակողի կամքը, տրամադրությունները, թաքուն ու բացահայտ ծրագրերը գուշակելու- իրականացնելու զինվորական ճշտապահություն:

Այս մարդկանց միայն խղճալ կարելի է ու կարեկցել: Թշնամուս նման կյանք չէի մաղթի: Եվ նման անելանելի դրության մեջ միայն վերը նշված 2 անձը չեն հայտնվել, այլ ՔՊ թիմի, կառավարության բոլոր անդամները, Փաշինյանի նշանակած բոլոր պաշտոնյաներն` անխտիր: Նրանց թվում է, որ եթե իրենց նշանակողը մարսել է 8-ամյա ահռելի կորուստները, և կարողացել է պահել աթոռը, իրենք էլ իրենց բաժին հանցանքները կմարսեն ու կպահեն պաշտոնները…

Բայց գետն ամեն անգամ գերան չի բերում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք էլ ենք ձախողվել

Մենք էլ ենք ձախողվել Sat, 27 Jun 2026 09:00:07 +0400 Ինչո՞վ է այս` ՔՊ-ական իշխանությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով