Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Sun, 28 Jun 2026 18:25:59 +0400

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում, ավտոմեքենայի ղեկին հանկարծամահ է եղել առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբուլցյանը։ Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Դեպքի վայր են մեկնել իրավապահներն ու քննչական խմբերը։ Դեպքի առթիվ Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան, քննչականի հանձնարարությամբ, տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախնական տվյալներով՝ Գագիկ Ստամբուլցյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։ Հանգամանքները պարզվում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր