Կիրակի , 28 Հունիսի 2026

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Sun, 28 Jun 2026 19:00:08 +0400


Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխություններ են գրանցվել։ Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով օդային հանգույցի աշխատանքը վերջին 24 ժամում դադարեցվել է հինգ անգամ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ներդրված ժամանակավոր սահմանափակումներն էականորեն խաթարել են չվացուցակը։

Ստեղծված իրավիճակի հետևանքով ավելի քան 70 չվերթի մեկնում հետաձգվել է։ Օդանավակայանի տնօրինությունն ու ավիաընկերությունները քայլեր են ձեռնարկում ուղևորների սպասարկումն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, սակայն մեկնման սրահներում և գրանցման կետերում հերթեր են առաջացել։

Դեպի Սոչի ուղևորվող օդանավերը մասսայականորեն վերահասցեագրվում են դեպի այլընտրանքային օդանավակայաններ։ Ինքնաթիռներն ընդունում են Մախաչկալայի, Միներալնիե Վոդիի և Վոլգոգրադի ավիահանգույցները։ Ուղևորներին հորդորում են օդանավակայան մեկնելուց առաջ ճշտել չվերթների կարգավիճակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եղած աշխարհակարգն այլեւս գոյություն չունի․ նորն է ձեւավորվում․ Նուման Քուրթուլմուշ

Եղած աշխարհակարգն այլեւս գոյություն չունի․ նորն է ձեւավորվում․ Նուման Քուրթուլմուշ Sun, 28 Jun 2026 21:00:22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով