Իսրայելն այս անգամ էլ Սիրիային է հարվածել․ ինչ է հայտնի
Mon, 29 Jun 2026 10:00:28 +0400

Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի Դերաա նահանգի արևմտյան մասում գտնվող Աբիդին գյուղին, հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները միաժամանակ թռիչքներ են իրականացնում Քունեյտրա և Դերաա նահանգների գյուղական տարածքների վրայով։
Այդ տարածքները գտնվում են Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքների մոտ։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ նշելով, որ Իսրայելի ներխուժումը և քաղաքացիական տարածքների հրետակոծությունը հանգեցրել են քաղաքացիական բնակչության ահաբեկմանը։ Դամասկոսը ընդգծել է, որ հարձակումները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են և հակասում են միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագրին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր