Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի որոշմանը

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի որոշմանը

Mon, 29 Jun 2026 09:30:09 +0400


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

«Իսրայելի կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի և անտեսում է պատմական և իրավական փաստերը», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Անկարան նաև կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ իսրայելցի առաջնորդներ՝ Գազայի հատվածում իրենց գործողությունների հետ կապված միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ իրենք կշարունակեն ձգտել վերջ դնել Իսրայելի քաղաքականությանը, որն «ուղղված է տարածաշրջանի անկայունացմանը»։

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ

Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ Mon, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով