Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

Կիևի ռեժիմը փրկելու ծրագրեր չունենք․ Պուտին

Կիևի ռեժիմը փրկելու ծրագրեր չունենք․ Պուտին

Mon, 29 Jun 2026 13:00:01 +0400


Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա։ Այս մասին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով Կիևի նոր առաջարկների մասին՝ հատուկ ռազմական գործողության գոտու վերաբերյալ և դրանից դուրս։

Նա նշել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ կան, կան նաև նոր գաղափարներ: Դրանք ձևավորվել են մի քանի ուղղություններում: Օրինակ՝ Ռուսաստանը ստացել է ռազմական գործողությունները սահմանափակելու առաջարկ ընդամենը չորս շրջաններում: «Ուկրաինայի ԶՈւ կողմից ռուսական ենթակառուցվածքների վրա հարվածները չեն ազդում առաջնագծի, շփման գծի երկայնքով ստեղծված իրավիճակի վրա: Դրանք իրականացվում են ոչ միայն մեզ վնաս հասցնելու, այլև Ռուսաստանի հետ դիմակայության շրջանակներում տեղեկատվական արշավը խթանելու համար»,–ասել է Ռուսաստանի առաջնորդը: Հավելել է, որ ՌԴ–ում վառելիքի պակասը կրիտիկական չէ:

Նրա խոսքով` Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտը գործում է հուսալիորեն և անվտանգության մեծ մարժայով: Ղրիմ վառելիքի մատակարարումները կավելանան ցամաքով և ծովով:

«Ռուսաստանի զինված ուժերը ճեղքել են եռաստիճան պաշտպանական գիծը «Կենտրոն» խմբի գոտում: Կրասնի Լիմանում ռուսական ուժերին մնացել է ազատագրելու 149 տուն 11 000-ից։ Սումին մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է, բայց այդ քաղաքի համար քաղաքական ծրագրեր չկան։ Հիմնական նպատակը Դոնբասի և Նովոռոսիայի վերջնական ազատագրումն է»,–ասել է Պուտինը։

Խոսելով Անքորիջում ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստան–ԱՄՆ բանակցությունների մասին`ՌԴ նախագահն ասել է, որ իսկապես որևէ համաձայնություն չի եղել։ «Անքորիջի ոգին» պաշտոնականացված չէ փաստաթղթերում։ Ոչ ոք որևէ թղթի տակ ստորագրություն չի դրել, բայց մենք քննարկել ենք Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի հնարավորություններ, և քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ արեց։

Մեզ խնդրեցին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկու հետ գաղտնի նամակագրության համար՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում

Զելենսկու հետ գաղտնի նամակագրության համար՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում Sun, 28 Jun 2026 17:30:58 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով