Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Mon, 29 Jun 2026 13:30:07 +0400


Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 33 մարդու: Այս մասին հայտնել է երկրի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։

«Հիմա ծայրահեղ կարևոր ժամեր են, երբ դեռ կարելի է կյանքեր փրկել։ Մենք, ովքեր ուղղակիորեն չեն մասնակցում այս աշխատանքներին, աղոթում ենք, որ հնարավոր լինի մարդկանց կենդանի գտնել: Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է ողջ փրկել 33 մարդու», – ասել է Ռոդրիգեսը արտասահմանցի փրկարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել երկիր ժամանած արտասահմանյան որոնողափրկարարական թիմերին՝ տարերային աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։

Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժել են նաև հայեր, մեր հայրենակիցների շրջանում նաև անհետ կորածներ կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դրոնների դեմ կպայքարեն լազերային զենքով

Դրոնների դեմ կպայքարեն լազերային զենքով Thu, 03 Sep 2026 18:00:21 +0400 Միացյալ Նահանգների ցամաքային զորքերը…

7 րոպե ago

Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան

Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Thu, 03 Sep 2026…

9 րոպե ago

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ Thu, 03 Sep 2026 17:54:40 +0400 Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ…

13 րոպե ago

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ Thu, 03 Sep 2026 17:52:59 +0400 Այսօրվանից ստանձնում եմ…

15 րոպե ago

Ֆրանսիայի դեսպանատունը Մարիոթի ծառայություններից այլևս չի օգտվի. Ի՞նչ է պարզվել փորձաքննության արդյունքում

Ֆրանսիայի դեսպանատունը Մարիոթի ծառայություններից այլևս չի օգտվի. Ի՞նչ է պարզվել փորձաքննության արդյունքում Thu, 03 Sep…

25 րոպե ago

ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, նույնն է` ինչ միանաս Լուսնին կամ Մարսին

ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, նույնն է` ինչ միանաս Լուսնին կամ Մարսին Thu, 03…

32 րոպե ago