Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Զինվորների քվեարկության մասին

Զինվորների քվեարկության մասին

Mon, 29 Jun 2026 13:33:03 +0400


Սահմանադրական դատարանի նիստի ընթացքում դատավոր Էդգար Շաթիրյանը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին՝ բարձրացնելով ընտրական գործընթացի վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված հրապարակումների հարցը։ Դրանք վերաբերում էին տեղեկություններին, ըստ որոնց՝ ժամը 20:00-ից հետո որոշ ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվել է, ինչպես նաև զինծառայողների մասնակցության դեպքերի մասին հաղորդումներին։ Դատավորը հարցրեց, թե արդյոք ԿԸՀ-ն հնարավորություն ուներ ավելի արագ արձագանքելու այդ տեղեկատվությանը և ինչու արձագանքը տեղի է ունեցել միայն մի քանի օր անց։

Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ օրենքով սահմանված ժամկետ կար, որի ընթացքում ընտրության մասնակիցները կարող էին դիմել տեղամասային հանձնաժողովների որոշումները վիճարկելու և քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ ընտրական տեղամասերում տեղի ունեցած խնդիրներին ամբողջական անդրադարձ կատարելը նախատեսված էր հենց այդ ժամկետից հետո, այսինքն՝ հունիսի 9-ից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այլընտրանքային ճանապարհը 3 տարում են կառուցելու, իսկ գործող ճանապարհը ե՞րբ են հանձնելու

«Հրապարակ». Այլընտրանքային ճանապարհը 3 տարում են կառուցելու, իսկ գործող ճանապարհը ե՞րբ են հանձնելու Thu, 13 …