Ծայրահեղ շոգի հետևանքով արդեն շուրջ 1300 մարդ է մահացել Եվրոպայում

Ծայրահեղ շոգի հետևանքով արդեն շուրջ 1300 մարդ է մահացել Եվրոպայում

Mon, 29 Jun 2026 16:00:15 +0400


Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով արդեն շուրջ 1300 մարդ է մահացել։ Այս մասին X-ի իր էջում հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ այս տվյալները հաշվարկված են հունիսի 21-ից սկսած, իսկ ջերմային հարվածի զոհերի թիվը շարունակում է աճել։

ԱՀԿ տվյալներով՝ էքստրեմալ շոգից տառապում է Եվրոպայի մոտ 150 մլն բնակիչ։

Հատկապես ծանր իրավիճակ է Ֆրանսիայում, որտեղ ջերմաստիճանը հասել է +44,3° C-ի։ Երկրի հանրային առողջապահության ազգային գործակալությունը հայտնել է, որ հունիսի 23-ից ի վեր գրանցվել է նորմայից հազարով ավելի մահվան դեպք։ Ֆրանսիայում գրանցված ջերմաստիճանը ռեկորդային է դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:

Ռեկորդային ջերմաստիճաններ են նկատվում նաև այլ երկրներում։ Պատմական ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել Գերմանիայում, Չեխիայում, Իտալիայում, Իսպանիայում, նաև Մեծ Բրիտանիայում․ հունիսի 26-ին այստեղ +36,7 աստիճան էր գրանցվել, ինչի պատճառով Բուքինգհեմյան պալատի մոտ մի քանի օրով չեղարկվել է պահակախմբի փոփոխության արարողությունը։

Շոգ եղանակը հասել է նաև Լեհաստան։ Երկրում նախազգուշացում է հայտարարվել, որ այսօր ցերեկը ջերմաստիճանը կարող է հասնել +42 ° C-ի։

Վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել Հունգարիայում։ Այնտեղ սպասվում է մինչև +40 աստիճան ստվերում. սա երկրի համար ջերմաստիճանային պատմական ռեկորդ է։

Շոգ եղանակը հասել է նաև Ռուսաստանի հեռավոր արևմուտք և հյուսիս։ Ծայրահեղ շոգ է Կալինինգրադի մարզում։ Հունիսի 28-ին գրանցվել է +34,2 աստիճան․ այս ջերմաստիճանը գերազանցել է 2019 թվականին սահմանված ռեկորդը՝ +34 աստիճան։ Մոսկվայում +25 աստիճանն արդեն շոգ է համարվում, ուստի այստեղ ևս անոմալ ջերմաստիճան է սպասվում՝ առաջիկա օրերին հասնելով 30-32 աստիճանի։

Եվրոպայում շոգն այն աստիճանի է հասել, որ ճաքում է ասֆալտը, հալչում են լուսացույցները։

«Եվրոպան երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, ջերմաստիճանն այստեղ աճում է համաշխարհային միջին ցուցանիշից կրկնակի արագ։ Հենց հիմա 150 մլն մարդ տառապում է էքստրեմալ շոգից, հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, էներգահամակարգերը հազիվ են աշխատում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ եվրոպական մայրցամաքի տաքացման ռեկորդային արագության պատճառով եղանակային այն երևույթները, որոնք մինչև վերջերս բացառիկ և անոմալ էին համարվում, այժմ կրկնվում են ամեն տարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

5 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

5 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

5 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

5 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

6 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

6 ժամ ago