Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

Նախկին վարչապետը չի վախենում մահապատժից և մտադիր է հայրենիք վերադառնալ

Նախկին վարչապետը չի վախենում մահապատժից և մտադիր է հայրենիք վերադառնալ

Mon, 29 Jun 2026 16:30:16 +0400


Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հայտարարել է այս տարի երկիր վերադառնալու իր մտադրության մասին: «Ես ուզում եմ բացարձակապես հստակեցնել. հաղթահարելով ցանկացած խոչընդոտ և դավադրություն, ես այս տարի կվերադառնամ հայրենիք», – ասել է նա հնդկական NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, թե չի վախենում փաստից, որ երկրում իրեն դատապարտել են մահապատժի։

«Իմ մասով կայացած դատավճիռը որևէ կապ չունի արդարադատության հետ: Այն անօրինական, հակասահմանադրական և քաղաքականապես մոտիվացված գործընթացի մի մասն է: Դատական ​​համակարգը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի, որի նպատակն է հեռացնել Ավամի լիգան իշխանությունից: Նմանատիպ փորձեր արվել են նաև նախկինում: Դրանք ձախողվել են այն ժամանակ, և կրկին կձախողվեն», – հայտարարել է Շեյխ Հասինան։

Նախկին վարչապետի խոսքով՝ իր «Ավամի լիգա» կուսակցությունը, որն արգելված է Բանգլադեշում, «արդեն սկսել է վերածնվել»։

2024 թվականի հուլիսին Բանգլադեշում հակակառավարական ցույցեր են անցկացվել, որոնց ակտիվորեն մասնակցում էին ուսանողներ, որոնք դժգոհ էին գործազրկության բարձր մակարդակից և տնտեսական հեռանկարների բացակայությունից: Ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած անկարգությունների և բախումների հետևանքով զոհվեց մոտ 1400 մարդ։

2024 թվականի օգոստոսի 5-ին Շեյխ Հասինան մեկնեց Հնդկաստան։

2025 թվականի նոյեմբերի 17-ին Բանգլադեշի միջազգային քրեական դատարանը Շեյխ Հասինային հեռակա կարգով դատապարտեց մահապատժի 2024 թվականի անկարգությունները ճնշելու ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։

Դատավճռի հրապարակումից հետո նախկին վարչապետը լրատվամիջոցների հետ հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ ինքը չի տվել անկարգությունների մասնակիցներին սպանելու հրամանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Fri, 26 Jun 2026 20:40:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով