Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Անտառային հրդեհ է բռնկվել զինապահեստների շրջանում

Անտառային հրդեհ է բռնկվել զինապահեստների շրջանում

Mon, 29 Jun 2026 18:30:11 +0400


Գերմանիայի արեւմուտքում՝ հաստատված բարձր ջերմային ռեժիմի պայմաններում անտառային հդեհ է բռնկվել նախկին ռազմակայանի տարածքում, որտեղ կան զինապահեստներ։ Այդ պատճառով՝ Թրայզեն բնակավայրի բնակչությանը տարհանել են։ Իշխանությունները անհանգստացած են ու ամեն բան անում են, որպեսզի հանգցնեն այդ հրդեհը, քանի որ եթե այն մոտենա զինապահեստներին, ապա աղետալի հետեւանքներ կարող են լինել։ Տարհանվել է մոտ 650 մարդ։ Հրդեհը բռնկվել է այն տեղամասում, որտեղ ուտիլիզացվել են հին զինամթերքները եւ հիմա հրդեհի հետեւանքով դրանք սկսել են պայթել։ Դա բարդացրել է հրշեջների աշխատանքը։ Նախօրեի դրությամբ՝ հրդեհի մակերեսը կազմում է 2,7 հեկտար։ Սկսվել է բլրի զառիթափ լանջից։ Թրայզենի բնակչությանը տեղավորել են հարեւանությամբ գտնվող սպորտային համալիրի տարածքում։ Թոշակառուներին եւ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող մայրերին առաջարկել են հանգրվանել հյուրանոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում Sun, 02 Aug 2026 20:31:11 …